Տիգրան Աբրահամյանը նշանակվել է Արցախի Նախագահի խորհրդական
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Տիգրան Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: