Ռոգոզինն անվանել է Ռուսաստանի երեք դաշնակիցներին
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Twitter-ի իր էջում թվարկել է Ռուսաստանի երեք դաշնակիցներին ու շնորհավորել «Հայրենիքի պաշտպանի օրվա» կապակցությամբ:
«Դաշնակիցներ» ասելով Ռոգոզինը նկատի ունի բանակը, նավատորմն ու պաշտպանա-արդյունաբերական համալիրը։
Ավելի վաղ ռուսաստանցիներին տոնի կապակցությամբ շնորհավորել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ռուսաստանում փետրվարի 23-ը նշվում է որպես «Հայրենիքի պաշտպանի օր»:
У России три союзника – армия, ВМФ и #ОПК. Поздравляю наших верных союзников с Днём защитника Отечества! Особая моя благодарность ветеранам!
— Дмитрий Рогозин (@Rogozin) February 23, 2017