Գեորգի Մարգվելաշվիլին կմեկնի Բաքու
![](https://168.am/wp-content/uploads/2014/07/Margvelashvili-planiruet-posetit-Frantsiyu.jpg)
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտի 16-17-ին այցով կգտնվի Ադրբեջանում՝ մասնակցելու Բաքվի V գլոբալ ֆորումին։
Նախատեսվում է, որ Մարգվելաշվիլին ելույթ կունենա «Արտաքին կապերի ապագան» նիստին: Տվյալ նիստին պլանավորվում են նաև Լատվիայի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի նախագահների ելույթները:
«Արտաքին կապերի ապագան. ուժ և շահեր» թեմային նվիրված նիստում քննարկվելու են տրանսատլանտյան հարաբերությունների ապագան, ահաբեկչության դեմ պայքարը, Եվրոպայի ապագան և այլն։