Բաժիններ՝

Դևիդ Բոուին հետմահու արժանացել է Brit Awards-ի երկու մրցանակի

Բրիտանացի երգիչ Դևիդ Բոուին, որը մահացել է 2016 թվականի հունվարին, Brit Awards-ի երկու երաժշտական մրցանակի է արժանացել Լոնդոնում կայացած արարողությանը: Բոուին ճանաչվել է լավագույն տղամարդ կատարող, իսկ նրա Blackstar վերջին ալբոմը հայտարարվել է տարվա լավագույն ալբոմ, տեղեկացնում է BBC-ն:

Բոուիի փոխարեն լավագույն ալբոմի համար մրցանակն ստացել է նրա որդին՝ ռեժիսոր Դունկան Ջոնսը: Լավագույն կատարողի համար պարգեւը հանգուցյալ երգչի փոխարեն ստացել է դերասան Մայքլ Հոլլը: Լավագույն բրիտանական խումբ է դարձել The 1975-ը, որը երգերը կատարում է ինդի-ռոք ոճով, իսկ լավագույն բրիտանացի երգչուհի է հայտարարվել Էմելի Սանդեն:

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն և կանադացի ռեփեր Դրեյքը Brit Awards-ի մրցանակ են ստացել որպես լավագույն արտասահմանյան կատարողներ:  Լավագույն արտասահմանյան խումբ է ճանաչվել ամերիկյան A Tribe Called Quest-ը: Միջազգային անվանակարգերում երեք հաղթողներից ոչ մեկը չի ժամանել մրցանակաբաշխությանը: Դրեյքը տեսանյութ է պատրաստել, որում շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին:

Brit Awards-ը «Գրեմմի» մրցանակի բրիտանական նմանակն է: Պարգևն ամեն տարի հանձնում են Լոնդոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս