Ներգաղթի վերաբերյալ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը կհրապարակվի հաջորդ շաբաթ
Ներգաղթի վերաբերյալ ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը
կհրապարակվի հաջորդ շաբաթ: Այդ մասին հայտնել է Sky Newsը՝ հղում անելով Սպիտակ տան մի պաշտոնյայի։
«Ներգաղթի վերաբերյալ նոր հրամանագիրը կհրապարակվի հաջորդ շաբաթվա ընթացքում», ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄներին հայտնի են դարձել միգրացիայի մասին Թրամփի հրամանագրի նոր տարբերակի մանրամասները: Հրամանագրի վերանայված նախագիծը ներառում է նույն այն յոթ երկրները, որոնք հիշատակված էին առաջին տարբերակում: Դրա գործողության ներքո
կհայտնվեն միայն Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի, Սուդանի եւ Լիբիայի քաղաքացիները:
Բացառություն կկազմեն ամերիկյան այցագրեր ունեցողները, ԱՄՆում մշտական կեցության իրավունք ունեցողները եւ այն ամերիկացիները, որոնք ունեն թվարկված երկրներից մեկի երկրորդ քաղաքացիություն: Բացի այդ, օրենքի նոր նախագիծն իշխանություններին չի պատվիրում առանձնացնել եւ մերժել սիրիացի փախստականների՝ այցագրեր ստանալու դիմումները, հաղորդել է «Ինտերֆաքս»ը: