Սփյուռքից կժամանի 250 դիտորդ․ այս թիվը կարող է հասնել 500-ի
2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի 1980 ընտրատեղամասերից մոտ 1750-ում կլինեն 3500 դիտորդներ։ Դիտարկվող տեղամասերն ընդգրկում են ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մինչև 98 տոկոս տարածքը: Այս մասին, ըստ aniarc.am-ի, ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Սփյուռքում մեծ հետարքրություն կա հայաստանյան ընտրությունների նկատմամբ․ «2700 դիտորդից մոտ 250-ը սփյուռքահայեր են, իսկ մնացածը գրանցված են Հայաստանում»։ Սփյուռքահայ դիտորդների թիվը առաջիկայում կարող է հասնել 500-ի։
Գրիգորյանի հաշվարկով՝ դիտորդները կկարողանան մոտավոր 1750 ընտրատեղամասում ներկա լինել, և նրանց թիվը կհասնի մոտ 3500-ի։