Բաժիններ՝

Airbus-ի շահույթն զգալի անկում է արձանագրել ընդգրկուն դուրսգրումների պատճառով

Եվրոպայի Airbus Group NV օդատիեզերական կորպորացիան 2016 թվականին զուտ շահույթը երկու երրորդով կրճատել է A400M ռազմափոխադրական ինքնաթիռի մատակարարումների ձգձգման պատճառով։

Ինչպես ասված է ընկերության մամուլի տեղեկագրում, անցյալ տարվա արդյունքներով զուտ շահույթը կազմել է  995 միլիոն եվրո՝ մեկ տարի առաջվա 2,7 միլիարդ եվրոյի համեմատությամբ:

Տարեկան EBIT­ն՝ առանց միանվագ գործոնների հաշվառման նվազել է  3,6 տոկոսով՝ մինչեւ 3,96 միլիարդ եվրո, ինչը փոքր­ինչ բարձր է եղել շուկայի կանխատեսումից: Հասույթն ավելացել Է 3 տոկոսով՝ մինչեւ 66,58 միլիարդ եվրո:

Անցյալ տարի Airbus­-ն սպասարկյալներին մատակարարել է  A400 17 ինքնաթիռ՝ խոստացված 20-­ի փոխարեն: Դուրսգրումների չափը կազմել է  1,2 միլիարդ եվրո՝ ի հավելումն արդեն հայտարարված 1 միլիարդ եվրոյին:

Մեկ տարում Airbus­-ն սպասարկյալներին է  մատակարարել 688 ինքնաթիռ՝ 2015 թվականի 635-­ի դիմաց, 2017 թվականին սպասվում   մատակարարոմւների աճ մինչեւ ավելի քան 700 ավիահանրանավ, հաղորդել է  «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս