Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԼՂ հակամարտութան կարգավորմանը». Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսին, շնորհակալություն հայտնելով Լավրովին ջերմ ընդունելության համար, հայտարարեց, որ վերջինիս հետ բանակցությունները անցել են «բովանդակալից, հագեցած, ինչպես բնորոշ է դաշնակիցներին»։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ևս շեշտեց, որ Երևանը ՌԴ-ի առանցքային գործընկերներից է ԱՊՀ տարածքում, որի հետ համագործակցում է ԵՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում։
Նրա խոսքով՝ քննարկվել են Հայաստանի ու ՌԴ նախագահի կայանալիք հանդիպման մանրամասները։

«Քննարկվել են նաև արտաքին քաղաքական հարցեր, տարածաշրջանային հարցր, այդ թվում՝ սիրիական խնդիրը։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԼՂ հակամարտութան կարգավորմանը։ Նշվել է, որ ուժի սպառնալիքը վտանգավոր է»,- ասաց Նալբանդյանը՝ հայտնելով, թե կարևորվել են անցած տարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ Սերգեյ Լավրովին հրավիրել է պաշտոնական այց կատարել Երևան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728