
Թալիշում այժմ բնակվում են 15 տղամարդ

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում 2017 թվականի փետրվարի 22-ի դրությամբ բնակվում են 15 տղամարդ՝ առանց իրենց ընտանիքների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը, այս պահին նրանք զբաղված են գյուղի հանդիսությունների սրահի, գյուղապետարանի շենքի եւ առանձնատների շինարարության աշխատ անքներով:
«Առայժմ շինարարական աշխատանքներն ընթանում են հանդիսությունների սրահի, գյուղապետարանի շենքերում եւ առանձնատներում: Դպրոցի եւ մանկապարտեզի շենքերը կհիմնանորոգվեն բնակչության հիմնական մասին ընդունելուց հետո: Դեռ վաղ է կոնկրետ ժամկետների մասին խոսելը, թե երբ Թալիշում մարդիկ կբնակվեն ընտանիքներով, բայց կանենք հնարավորը, որպեսզի մեր գյուղում կյանքը մտնի բնականոն հուն, ապահովվեն բոլոր կենսապայմաններն ու անվտանգության հետ կապված խնդիրները: Թալիշը պետք է շարունակի իր դարավոր ու անմահ երթը»,-նշեց Վիլեն Պետրոսյանը:
Խոսրով Խլղաթյան