Նյու Յորքի Ազատության արձանի վրա փախստականներին ողջունող պաստառ է փակցվել
Նյու Յորքում՝ Ազատության արձանի վրա, անհայտ անձինք կախել են պաստառ, որի վրա գրված է. «Փախստականներ, բարի գալուստ», հայտնում է NBC New York-ը։
Պաստառը արձանի վրա մնացել է ավելի քան 1 ժամ, այնուհետ այն հանվել է։ Պարբերականը նշում է, որ ինչ-որ պաստառների տեղադրումը ազգային արձանի վրա արգելվում է։
Ոստիկանությունը հետաքննում է, թե ով կարող էր ավելի քան 6 մետրանոց պաստառը փակցնել արձանի պատվանդանի վրա։
Դեպքը տեղի է ունեցել հենց այն օրը, երբ ներքին գործերի նախարարությունը հայտարարեց միգրացիոն ոլորտում միջոցառումների ընդլայնման մասին։
Պատասխանատվությունը ստանձնել է անհայտ անձ, որը սոցցանցերում վարում է Alt Statue of Liberty օգտահաշիվը։