ԼՂ հակամարտության կարգավորման թեման կարեւոր տեղ կգրավի Նալբանդյանի և Լավրովի հանդիպմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էդվարդ Նալբանդյանի միջեւ փետրվարի 22-ին Մոսկվայում կայանալիք բանակցություններում կարեւոր տեղ կզբաղեցնի  ԼՂ հակամարտության կարգավորման թեման: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նխարարության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Մոսկվան միշտ էլ ակտիվ դեր է խաղացել այդ գործընթացում, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլի սկզբին հակամարտության վերջին սրացումից հետո:
Բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային ու տարածաշրջանային քաղաքականության հարցեր:

«Փետրվարի 22-ի բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային ու տարածաշրջանային քաղաքականության լայն շրջանակի հարցեր»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ռուս դիվանագետներն արձանագրել են, որ «միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումները մոտիկ են կամ համընկնում են»:

«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շփումների ինտենսիվություն եւ սերտ համակարգում է դիտվում ՄԱԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի, ՍԾՏՀ-ի եւ այլ միավորումների ու կազմակերպությունների շրջանակներում,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: -Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած երկխոսության տրամաբանական շարունակությունը, որը կողմնորոշված է դեպի սերտ համագործակցության հետագա զարգացումը քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում»:

Տեսանյութեր

Լրահոս