«Բոնուչին չի խաղա «Պորտուի» դեմ՝ «Յուվենթուսի» և թիմի երկրպագուների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով». Ալեգրի
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղը «Պորտուի» և «Յուվենթուսի» միջև կանցկացվի առանց Լեոնարդո Բոնուչիի մասնակցության: «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաստատել և բացատրել է ֆուտբոլիստի բացակայությունը:
«Բոնուչին կմնա տրիբունայում: Դա չի նշանակում, որ նա դարձել է մեծ գործարքի մի մասը: Դա տեղի է ունեցել «Յուվենթուսի» և թիմի երկրպագուների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով: Դա ճիշտ որոշում է:
Գործը փակված է: Լեոն հասկացել է իրավիճակը՝ որպես խելացի տղա և կարևոր ֆուտբոլիստ «Յուվենթուսի» համար: Սա պահ է, որն օգտակար կլինի հետագայի համար: Սա կյանքի կանոն է. ինչ-որ մեկը պետք է վճարի»,- հայտարարել է Ալեգրին Football-italia-ն: «Պորտու» – «Յուվենթուս» խաղը տեղի կունենա «Դրագաու» մարզադաշտում, փետրվարի 22-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը