Բաժիններ՝

Պուտինը Վիտալի Չուրկինին հետմահու շնորհել է Արիության շքանշան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին հետմահու շնորհել է Արիության շքանշան։

Հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահը։

«Անձնվիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի համար, որ ցուցաբերվել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնում, Արիության շքանշան շնորհել Չուրկին Վիտալի Իվանովիչին (հետմահու)»,- ասված է Պուտինի հրամանագրում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը ցավակցել էր ռուս դիվանագետի կնոջը՝ Իրինա Չուրկինային ու նրա երեխաներին։

Պուտինը Վիտալի Չուրկինին անվանել էր «ամենաականավոր դիվանագետներից մեկը»։
Նրա խոսքով՝ Չուրկինը «եղել է առանց չափազանցության ամենաաչքի ընկնող դիվանագետներից մեկը, որը վայելել է գործընկերների հարգանքն ու մեծ հեղինակությունը օտարերկրացի գործընկերների շրջանում»։

«Որքան էլ դժվար լիներ, նա փայլուն կերպով էր կատարում իր առաջ դրված խնդիրները ու չգիտեր պարտություններ»,- ընդգծել է Պուտինը։

Հիշեցնենք, որ Վիտալի Չուրկինը փետրվարի 20-ին անսպասելիորեն մահացել է Նյու Յորքում՝ իր 65-ամյակից 1 օր առաջ։ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի պաշտոնն նա զբաղեցնում էր 2006թ. ապրիլի 8-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս