«Իսրայելի ստեղծումը պատմության ամենակեղտոտ գլուխներից է». Ալի Խամենեի
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի քաղաքացիները «ֆեյքային ազգ» են ու «կեղտոտ գլուխ» աշխարհի պատմության մեջ, հայտնում է Associated Press գործակալությունը։
Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Թեհրանում այսօր մեկնարկած 6-րդ միջազգային համաժողովի ժամանակ, որը հրավիրվել է պաղեստինցիներին աջակցելու նպատակով։ Նրա ելույթը տևել է մոտ 33 րոպե։
Խամենեի խոսքով՝ Իսրայելը ստեղծվել է աշխարհի տարբեր մասերից Մերձավոր Արևելք հրեաների հավաքման ճանապարհով, որպեսզի զբաղեցվեն պաղեստինցիների հողերը ու փոխվի դրանց «իրական էությունը»։
Այաթոլլան ընդգծել է, որ Իսրայելի ստեղծումը «պատմության ամենակեղտոտ գլուխներից է, որը կփակվի՝ շնորհիվ աստվածային օգնության»։
Խամենեին համաժողովի ներկաներին կոչ է արել աջակցել ՀԱՄԱՍ-ի ու «Հեզբոլլահի» զինվորականներին, որոնք հարձակումներ են իրականացնում Իսրայելի նկատմամբ։