Բաժիններ՝

«Գունավոր հեղափոխությունները չարիք են». Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրության ընդլայնման մասին, հայտնում է Interfax-ը։

Այս մասին նա հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում դասախոսության ժամանակ։

«Մեծ է հավանականությունը, որ գունավոր հեղափոխությունների աշխարհագրությունը կընդլայնվի»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ գունավոր հեղափոխությունները չարիք են, որն օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական գործիք քաղաքական խնդիրների արդյունավետ լուծման համար։
«Գունավոր հեղափոխությունների ալիքը լուրջ փոփոխություններ է առաջացրել համաշխարհային քաղաքականության մեջ, աշխարհում ու տարածաշրջաններում ուժերի դասավորությունում՝ Հարավսլավիա, Վրաստան, Իրաք, Լիբիա, Ուկրաինա, Սիրիա։ Ահա այն պետությունների ոչ ամբողջական ցանկը, որտեղ գործել է գունավոր հեղափոխությունների սցենարը»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ ռազմական ուժի գործոնը գունավոր հեղափոխությունների անբաժանելի տարր է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս