«Ըստ էության, դա նամակ էր «Ժառանգության» դեմ, ով պայքարում է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ»

«Կուսակցությունն այս պահին շատ նորմալ աշխատում է, տարածքային կառույցները շատ ակտիվորեն նախապատրաստական վերջին աշխատանքները տանում են, որպեսզի ընտրություններին մասնակցեն, այդ առումով որևէ խնդիր չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում եղավ, որ «Ժառանգության» անդամները գնացել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ասել, որ երկու տարի է՝ համագումար չեն անցկացրել, ու այն վարչությունը, որը հավաքվել է հիմա, օրենքից դուրս է:

Ա. Մարտիրոսյանն այդ առնչությամբ այսօր մեկնաբանություն տվեց. «Ստորագրված որևէ նամակի մասին տեղյակ չեմ, ինչ-որ անստորագիր նամակ կա՝ «անդամներ և համակիրներ» ձևակերպմամբ, ես կարծում եմ՝ դա կարող է լինել շատ հանգիստ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի համակիրների նամակը, ըստ էության, դա նամակ էր «Ժառանգության» դեմ, ով պայքարում է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ»:

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ իրենց կանոնադրության խախտում չի եղել, որովհետև 3 տարին չի լրացել. «Խորհրդի նոր անդամներ են ընտրվել, խորհուրդն ամբողջությամբ նոր է ընտրվել, իսկ որոշումը կայացրել է խորհուրդը, ոչ թե վարչությունը, վարչությունը վերջին շտրիխն է արել, որը խորհրդի պատվիրակման որոշմամբ է եղել»: Ա. Մարտիրոսյանը պարզաբանեց, որ անցյալ տարի մի քանի ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծվեցին, ինչի պատճառով իրենք չկարողացան համագումար անցկացնել. մեկը՝ ապրիլյան, քառօրյա պատերազմն էր, մյուսը՝ «Սասնա ծռերի» գործողությունները, հետո էլ Ր. Հովհաննիսյանն ինչ-որ խնդիրների պատճառով ԱՄՆ է մեկնել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս