Բաժիններ՝

Բժեզինսկին Թրամփին խորհուրդ է տվել կողմնորոշվել արտաքին քաղաքականության հարցում

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության գծով խորհրդական, քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին և հրապարակախոս Փոլ Վասերմանը The New York Times-ի համար գրված սյունակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ են տալիս արագ կողմնորոշվել արտաքին քաղաքական դոկտրինի հարցում, որը կապահովեր ԱՄՆ-ի գերիշխող դիրքը։

Հոդվածագիրների կարծիքով՝ ԱՄՆ-ն կարող է ապահովել համաշխարհային իրավակարգը երեք առավել ազդեցիկ գերտերությունների՝ Միացյալ Նահանգների, Չինաստանի և Ռուսաստանի հետ երկխոսության շնորհիվ։

Ընդ որում՝ Սպիտակ տունը պետք է հետևի, որպեսզի Պեկինն ու Մոսկվան չափազանց չմերձենան։

Բժեզինսկին ու Վասերմանը գրում են, որ համաշխարհային իրավակարգը խախտվել է և ներկայումս չկա ոչ մի միջազգային կառույց, որը ի վիճակի է լուծել խնդիրները, որոնք ծագել են։ Այդ խնդիրների խառնուրդն ու քաոսը համաշխարհային գերտերությունների միջև կարող են սարսափելի հետևանքներ ունենալ։

«Ներկայումս նախագահ Թրամփը չի ձևակերպել ոչ մի նշանակալից հայտարարություն աշխարհում ընթացիկ իրավիճակի մասին։ Դրա փոխարեն մեզ մնում է միայն հասկանալ նրա թիմի անպատասխանատու, չհամաձայնեցված ու հիմար հայտարարությունները»,- գրում են հեղինակները։

Հեղինակների կարծիքով՝ ԱՄՆ-ը անհրաժեշտ է աշխարհին մտքերի հստակությամբ, որը ստեղծում է լավատեսություն և առաջընթաց։

«ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ենթադրում է ավելի մեծ բան, քան պարզապես կարգախոսն է։ Այդ պատճառով էլ Թրամփին հարկ է հստակ ձևակերպել իր տեսլականը, թե ինչ կերպ է կառուցելու ամերիկյան քաղաքականությունը՝ աջակցելու աշխարհում կայունությանը»,- գրում են հեղինակները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս