ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ-ում դիտորդական առաքելություն կիրականացնի ԱԳՆ-ի հրավերով

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների  խումբն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից»,- այսօրվա ասուլիսում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսոնը: «Մենք այստեղ աշխատելու հրավեր ստացել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, որը գործել է երկրի կառավարության անունից»,- նշեց Յ. Պետերսոնը:

Նա հավելեց, որ այս պահին զերծ կմնան նախնական գնահատականներ հնչեցնելուց` ընդգծելով, որ իրենց աշխատանքային օրակարգի մաս են կազմելու նաև նախկինում իրենց արած առաջարկները ՀՀ իշխանություններին:

Պետերսոնը նշեց, որ իրենք քաջածանոթ են Հայաստանում ընդունված նոր Ընտրական օրենսգրքի դրույթներին: «Մեր թիմում աշխատում են պրոֆեսիոնալ փորձագետներ, և մենք կկարողանանք  հստակ գնահատել մեզ ներկայացվող իրականությունը և այդ նորմերի կիրառումը»,- ասաց նա:

Յան Պետերսոնը նշեց, որ Հայաստան են ժամանել բաց մտքով, ունեն փորձագետների անհրաժեշտ քանակ, որպեսզի կարողանան հստակ գնահատական տալ Հայաստանում սպասվելիք ընտրական գործընթացին: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ գնահատականները տալու են` հենվելով իրենց մեթոդաբանության վրա:

Տեսանյութեր

Լրահոս