Բաժիններ՝

Լոնդոնում ահաբեկչության մեջ կասկածվող դեռահասներ են ձերբակալվել

5 երիտասարդ է կալանավորվել Լոնդոնում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով, հայտարարել է քաղաքի ոստիկանությունը։ Փետրվարի 21-ի վաղ առավոտյան խուզարկություններ են անցկացվել Լոնդոնի չորս հասցեներում։

Խուզարկությունների հետևանքով կալանավորվել է 5 դեռահաս։ Նրանցից ամենափոքրը 15 տարեկան է, ավագը՝ 19։ Ձերբակալվածների թվում կա երկու 17-ամյա և մեկ 16-ամյա մի պատանի։

Ոստիկանության կարծիքով՝ նրանք ցանկացել են լքել երկիրը՝ միանալու արգելված կազմակերպության։

Ներկայումս ոստիկանությունը հարցաքննում է կասկածյալներին։
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ երիտասարդները մտադրվել էին միանալ ԴԱԻՇ-ի գրոհայիններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728