«Ի՞նչ է ծխել Դոնալդ Թրամփը». Շվեդիան ծաղրում է Թրամփին
Շվեդները վրդովված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեկ արված հայտարարություններից։
Ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ՝ ԱՄՆ նախագահը վրդովմունքով հղում է կատարել «նրան, ինչ տեղի է ունեցել անցած երեկոյան Շվեդիայում»։
Շատերը դա ընկալել են որպես ահաբեկչություն, սակայն երկրում ահաբեկչական ոչ մի սպառնալիք էլ չի եղել։
«Անհրաժեշտ է հետևել մեր երկրի անվտանգությանը։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում Գերմանիայում։ Դուք կարող էիք տեսնել, թե ինչ է անցած երեկո տեղի ունեցել Շվեդիայում։ Ո՞վ կարող էր մտածել։ Նրանք ընդունել են չափազանց շատ ներգաղթյալների և ներկայումս նրանք ունեն այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում անհնար էր պատկերացնել»,- հայտարարել է Թրամփը։
#lastnightinSweden հեշթեգը չափազանց տարածված է դարձել Twitter-ում երեկվանից։
Նահանգներում «Շվեդիա» բառը դարձել է ամենաորոնվածը Google-ում։
Թրամփի հայտարարությունը բուռն ծաղր ու քննադատություն է առաջացրել ամենաբարձր մակարդակով։ Այսպես, Շվեդիայի վարչապետ Կառլ Բիլդտը իր Twitter-ում հարց է տվել. «Ի՞նչ է ծխել Դոնալդ Թրամփը»՝ պատմելով ահաբեկչության մասին։
Ավելի ուշ Թրամփն արդարացել է Twitter-ում՝ ասելով, թե խոսել է ոչ թե ահաբեկչությունների, այլ Շվեդիայի ներգաղթյալների մասին, որը քննարկվել է Fox News-ի վավերագրական ֆիլմում։