ԶԼՄ-ները պարզել են Թրամփի ներգաղթի մասին հրամանագրի նոր տարբերակի մանրամասները
Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի վերանայված նախագիծը ներառում Է այն յոթ երկրները, որոնք հիշատակված Էին հրամանագրի առաջին վարկածում, հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցչին:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Թրամփի վերանայված հրամանագրով՝ դրա գործողության տակ կհայտնվեն Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի, Սուդանի և Լիբիայի քաղաքացիները:
Բացառություն կկազմեն միայն ամերիկյան վիզա ունեցողները, ԱՄՆ-ում մշտական կեցություն ունեցողներն ու ամերիկացիները, որոնք ունեն նաև այդ երկրներից մեկի քաղաքացիություն։
Բացի այդ, օրենքի նոր նախագիծն իշխանություններին չի վերագրում առանձնացնել և մերժել սիրիացի փախստականների՝ վիզաներ ստանալու դիմումները:
Ինչպես հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Հաքաբի Սանդերսը, հրամանագրի վերջնական տարբերակը պետք է հրապարակվի մոտ ժամանակներս:
Անձամբ Թրամփը խոստացել Է նոր հրամանագիրը հրապարակել այս շաբաթ: