Ռոգոզինը հայտարարել է ՌԴ-ում գերարագ ուղղաթիռի հաջող փորձարկման մասին
Ռուսաստանը հետ չի մնում ԱՄՆ-ից գերարագ ուղղաթիռի ստեղծման ոլորտում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, տեղեկացնում է Interfax-ը։
«Ներկայումս մենք աշխատում ենք գերարագ ուղղաթիռի կոնցեպցիայի վրա։ Եվ չենք զիջոըմ ամերիկացիներին փորձնական նմուշով»,- ասել է նա «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։
«Չեմ ցանկանում դեռ թվեր անվանել։ Թող դա անակնկալ լինի, երբ անհրաժեշտ համարենք այդ մասին պատմել»,- ասել է Ռոգոզինը։