Ռուսական UTair ավիաընկերությունը կես գնով տոմսեր կվաճառի՝ առանց թռիչքի ճշգրիտ ժամի
Ռուսական UTair ընկերությունը կգործարկի նոր սակագին, որով տոմսերը կվաճառվեն առանց թռիչքի հստակ ժամի՝ 50 տոկոս զեղչով։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ընկերությանը։
«Բաց» սակագնով տոմսերը կվաճառվեն որոշակի օրվա համար, սակայն թռիչքի ժամանակի մասին ուղևորը կտեղեկանա միայն նախորդ օրը էլեկտրոնային նամակի կամ հաղորդագրության միջոցով, հայտնել են ավիաընկերությունից։
UTair-ում նշել են, որ պիլոտային ուղղություններ կդառնան Մոսկվայից Դոնի Ռոստով և Տյումեն ուղղությունները։
Ընկերությունը որոշել է սակագինը ներմուծել այն բանի համար, որ բարձրացվի թռիչքների ծանրաբեռնվածությունը, պատմել է Utair-ի կոմերցիոն տնօրեն Պավել Պերմյակովը։
Նրա խոսքով՝ ավիաընկերությունը բիզնես դասով բազմաթիվ ուղևորներ է փոխադրում, որոնց անհրաժեշտ է իմանալ թռիչքի հստակ ժամը:
Ընկերություններն էլ նրանց պատճառով սահմանափակում են վերջին տեղերի վաճառքը: Բազմաթիվ տեղեր մնում են չզբաղեցված։
«Միևնույն ժամանակ, կան նաև ուղևորներ, որոնց համար կարևոր չէ թռիչքի հստակ ժամը, այլ ցածր գինը»,- նշել է նա։