SOCAR-ը Իրանի նավթի ազգային ընկերության հետ ստեղծում է միջազգային ընկերություն
Իրանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, Իրանի նավթի ազգային ընկերությանն առաջարկել է ստեղծել միջազգային ընկերություն, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի ազգային ընկերության տնօրեն Ալի Քարդորը:
Քարդորը հայտնել է համատեղ ազգային ընկերության ստեղծման պայմանը:
«Ամենագլխավորը, որոշվել է աշխատանք սկսելու համար վայրը: Դեռևս այդ հարցով կատարվում են աշխատանքներ: Եթե այդ հարցերը համաձայնեցվեն, ապա երկու երկրները կհիմնեն միջազգային ընկերություն»,- ասել է նա:
Քարդորը հայտնել է, որ SOCAR-ը Իրանին առաջարկել է նավթային սվոփ, ներկայումս այդ հարցը քննարկվում է: «Իհարկե, վաղուց մեր երկրները նավթի փոխանակություն իրականացվել է: Մենք ցանկանում ենք այդ փոխանակությունը ավելի ակտիվացնել»,- ասել է նա: