1% հնարավորություն և 99% հավատ. «Բարսելոնայի» ֆուտբոլիստները պատրաստ են պատասխան խաղին
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում խոշոր հաշվով պարտվելուց հետո դեռ հավատում են, որ կկարողանան հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը և կկարողանան խփել 4 և ավելի գոլ:
Իսպանական Mundo Deportivo-ն գրում է, որ կատալոնացի ֆուտբոլիստները պատրաստ են հաղթանակի և ամեն կերպ տրամադրվում են մարտի 8-ին կայանալիք խաղին:
Ըստ պարբերականի՝ մարզումների ընթացքում կատալոնացի ֆուտբոլիստները համոզված նշում են, որ կարող են ավելի լավ հանդես գալ ավելի լավ, քան ՊՍԺ-ն առաջին խաղում: Ըստ աղբյուրի՝ Լիոնել Մեսսին, ով տապալել էր ՊՍԺ-ի հետ խաղը, խոսք է տվել վրեժ լուծել:
Խաղից հետո կատալոնական ակումբի բրազիլացի պաշտպան Նեյմարը գրառում էր արել, որտեղ նշվում էր, որ եթե կա 1 տոկոս հնարավարություն, ապա ֆուտբոլիստներն ունեն 99 տոկոս հավատ: Նեյմարն առաջինն էր, ով խոսեց խաղի մասին:
Խաղից 2-3 օր անց միայն մյուս ֆուտբոլիստները ևս հանդես եկան հավատով լցված և ոգևորիչ գրառումներով:
Ըստ Mundo Deportivo-ի՝ ֆուտբոլիստները վստահում են գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին և կանեն ամեն ինչ՝ նրան աջակցելու համար:
Սիրարփի Աղաբաբյան