Մերիլենդում աճուրդի է հանվել Հիտլերի հեռախոսը
Ադոլֆ Հիտլերին պատկանող անձնական կարմիր հեռախոսը աճուրդի կհանվի ԱՄՆ Մերիլենդ նահանգում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նախատեսվում է, որ հեռախոսի մեկնարկային գինը կսկսվի 100 հազար դոլարից եւ կհասնի մինչե ւ 300 հազար դոլարի: Աճուրդի տունը նշել է, որ հաջորդ հանգստյան օրերին պոտենցիալ գնորդներից արդեն իսկ կընդունվեն հայտերը:
Հիտլերի հեռախոսը հայտնաբերվել է խորհրդային զորքերի կողմից: Հեռախոսի վրա փորագրված է նացիստական առաջնորդի խորհրդանիշը:
Աճուրդի տան ղեկավարությունը հույս է հայտնել, որ հեռախոսն առաջիկայում կդառնա թանգարաններից մեկի սեփականությունը, հաղորդում է
Associated Pressը: