«Արման Սահակյանի թիմում քրեական տարրեր չկան»
«Այսօր լրատվամիջոցներից մեկը սև հակաքարոզչության ժանրից անհեթեթ լուր է հրապարակել ՀՀԿ Աջափնյակի տ/կ խորհրդի նախագահ Արման Սահակյանի վերաբերյալ: Վստահեցնում ենք, որ Ա. Սահակյանի թիմում քրեական տարրեր չկան, չկան նաև «բախումներ»: Նա առաջնորդվելու է քարոզարշավի քաղաքակիրթ սկզբունքներով, բաց է լինելու հանրության ու լրատվամիջոցների առաջ: Հորդորում ենք լրատվամիջոցներին` զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»:
ՀՀԿ Աջափնյակի տ/կ գրասենյակ