Դիրքեր տանող ճանապարհին բուլդոզերի գլորվելու հետևանքով մահացած զինծառայողը 4 երեխաների հայր է. մանրամասներ. news.am
Դիրքեր տանող ճանապարհին փետրվարի 15-ին բուլդոզերի գլորվելու հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Գարեգին Մինասյանն Արցախի Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքից էր, ծառայության էր անցել մի քանի տարի առաջ:
NEWS.am-ի թղթակցին Շահումյանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը հայտնեց, որ Գարեգին Մինասյանն ամուսնացած էր, 4 երեխաների հայր:
«Ընտանիքով տեղափոխվել էին Արագածոտնի մարզի Թալին քաղաք, որտեղ էլ հոգեհանգիստն ու հուղարկավորությունն է տեղի ունենալու»,- ասաց Կարեն Եղիշյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։