Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Փետրվարի 17-ին, ժամը 04:51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում «Opel» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայընում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ ավտոմեքենան գտնվել է Քասախ-Եղվարդ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի դաշտամիջյան հատվածում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 34 GZ 605 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր):
Փետրվարի 17-ին, ժամը 01:40-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes G» մակնիշի 30 SL 737 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):
Փետրվարի 17-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 FO 703 պետհամարանիշով ավտոմեքենան: