Բաժիններ՝

ԱՄՆ-ում այսօր ներգաղթյալները դուրս չեն գա աշխատանքի

ԱՄՆ-ում այսօր՝ փետրվարի 16-ին, ողջ երկրում ներգաղթյալները չեն գնա աշխատանքի կամ դպրոց՝ այդկերպ իրենց բողոքը հայտնելով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային հրամանագրի դեմ, հայտնում է The Associated Press-ը։

«Օր՝ առանց ներգաղթյալների» ակցիան պլանավորված է անցկացնել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ֆիլադելֆիան, Վաշինգտոնը, Բոստոնը, Հյուսթոնը, Չիկագոն ու Նյու Յորքը։

Ակցիայի մասնակիցները իրենց գործողություններով ցանկանում են ցուցադրել, թե որքան կարևոր են ներգաղթյալները ԱՄՆ տնտեսությունում, ինչպես նաև հայտնել իրենց դժգոհությունը Թրամփի միգրացիոն քաղաքականության նկատմամբ։
Կազմակերպիչները սպասում են, որ հազարավոր մարդիկ կմասնակցեն այդ ակցիաներին կամ իրենց համերաշխությունը կհայտնեն ներգաղթյալներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս