Արսեն Արշակյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար վարչության պետի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:
«Արսեն Արշակյանը գրանցված է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում մինչ հետագա ծառայության վերաբերյալ որոշման կայացումը»,- ասաց Գնդոյանը:
Նանա Գնդոյանը լրատվամիջոցներին խնդրեց չվիրավորել երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի հիշատակը և կադրային փոփոխությունները որակել որպես «Արմեն Երիցյանի կադրերից ազատում»: