Թիլերսոնը Լավրովի հետ կքննարկի Ուկրաինայում իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 16-ին Բոննում կհանդիպի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ և կքննարկի Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Պետդեպի ներկայացուցչին։
«Ակնհայտ հարցերը, որոնք արդեն քննարկվել են բազմիցս, ԴԱԻՇ-ին հակազդեցությունն է ու հակաահաբեկչությունը, որոնք պետքարտուղարը հույս ունի հնարավոր ուղիներ քննարկել համագործակցության համար»,- հայտարարել է պաշտոնյան՝ հավելելով, որ «Լավրովի հետ խոսակցությունը շատ կարևոր է լինելու»։
Բացի այդ՝ պետքարտուղարը նաև «պնդելու է Ռուսաստանի կողմից Մինսկի պայմանավորվածությունների լիակատար իրականացման վրա՝ Ուկրաինայի արևելքում բռնությունը կրճատելու նպատակով»։
«Անձամբ նախագահն ասել է, որ չափազանց վաղ է խոսել պատժամիջոցները հանելու մասին»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ G-20-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 16-17-ը։