Մանրամասներ վթարի ենթարկված Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի ուղևորների մասին
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան, Կրասնոդարի երկրամաս) տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Setra մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը տեղի ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում բախվել էր Ռոստովի մարզից MAN մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսի 64-ամյա վարորդը չի կարողացել պահել հեռավորությունը և բախվել է դիմացից ընթացող մեծ բեռնատարին։
Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ավտոբուսի վարորդն ու 51-ամյա ուղևորը՝ 1953թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյանը և 1968թ. ծնված Քյարամ Խդրի Մամոյանը։
Բախման պահին ավտոբուսում գտնվել է 9 մարդ, հայտնում է kubnews.ru-ն։
Ներկայումս իրավապահները փորձում են պարզել կատարվածի մանրամասները։