Բաժիններ՝

Հետախուզությունը Թրամփից գաղտնի տվյալներ է թաքցրել. The Wall Street Journal

Ամերիկյան հատուկ ծառայությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից թաքցրել են կոնֆիդենցիալ հետախուզական տվյալներ՝ ելնելով մտավախություններից, որ դրանք կարող են հայտնվել մամուլում, հայտնում է The Wall Street Journal-ը։

Առանձին դեպքերում հետախուզության ներկայացուցիչները որոշել են Թրամփին չհայտնել աղբյուրների և մեթոդների մասին, որոնք հատուկ ծառայություններն օգտագործում են տեղեկատվության ստացման համար։

Դրանց թվում, մասնավորապես, կարող է տեղեկություն պարունակվել այն մասին, թե ինչ միջոցների օգնությամբ է կատարվում օտարերկրյա պետությունների լրտեսությունը։

Ինչպես նշում է պարբերականը, հետախուզության աշխատակիցները ավելի վաղ ևս նախագահից ու կոնգրեսականներից թաքցրել են նմանատիպ տեղեկատվություն՝ նպատակ ունենալով պահել իրենց աղբյուրները գաղտնի, սակայն հայտնել էին իրենց տրամադրության տակ գտնվող տվյալները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս