Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդ»-«Նապոլի». Մադրիդցիները բացարձակ ֆավորիտ են

Այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին, Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ Մադրիդ»-«Նապոլի» հանդիպումը:

Սա այս թիմերի առաջին հանդիպումն է պատմության ընթացքում:
Թիմերը խաղին մոտենում են գրեթե ամբողջական կազմով: Մադրիդյան ակումբում վնասվածք էր ստացել Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն վնասվածքը լուրջ չէ, և պորտուգալացի ֆուտբոլիստը խաղադաշտում կլինի առաջին րոպեներից:

Մադրիդյան թիմում վնասվածքների պատճառով կբացակայեն Գարեթ Բեյլը և Դանիլոն:
Այս հանդիպումը վերադարձի խաղ կլինի «Նապոլիի» ֆուտբոլիստներ Խոսե Կալյեխոնի և Ռաուլ Ալբիոլի համար, ովքեր մադրիդյան ակումբից հեռանալուց հետո առաջին հանդիպումը կանցկացնեն «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:

Բուքմեյքերները ևս համոզված են, որ այս խաղում հաղթանակ կտոնի մադրիդյան ակումբը: Իտալական ակումբի շանսերը շատ փոքր են. բուքմեյքերները սահմանել են 6 գործակիցը:
Հանդիպումը կսպասարկի սլովակ մրցավար Դամիր Սկոմինան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728