Բաժիններ՝

Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումը

Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումը։ Դաշինքի պաշտպանության նախարարները այսօր քննարկեն պաշտպանական ծախսերն ու ահաբեկչության դեմ պայքարը հանդիպման ընթացքում, որոնց կմասնակցի ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մինչ երկօրյա հանդիպումը մեկնարկելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հանդիպումը «կհաստատի տրանսատլանտյան կապերի անհրաժեշտությունը» և կոչ է արել համոզել Միացյալ Նահանգներին, որ պաշտպանական ծախսերն ավելանալու են։

Դաշնակիցները նաև հույս ունեն ԱՄՆ-ի հավատարմության երաշխիքներ ստանալ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կազմակերպությունն անվանեց «հնացած» և կոչ արեց մերժել օգնություն տրամադրել, եթե պետությունները չավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս