Ստալինի նկատմամբ սերը Ռուսաստանում հասել է 16 տարվա մեջ առավելագույն մակարդակին
Ռուսաստանցիները ավելի լավ են վերաբերվում Ստալինին, Բրեժնևին և Պուտինին։ Այս մասին են վկայում սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» նոր հարցումները։ Այսպես, Ստալինի նկատմամբ համակրանքը հասել է 16 տարվա մեջ պատմական առավելագույն մակարդակին, հայտնում է РБК-ն։
Խորհրդային և ռուսաստանցի առաջնորդների շրջանում հարցվածները վերջին շրջանում սկսել են լավ վերաբերվել Իոսիֆ Ստալինին, Լեոնիդ Բրեժնևին, Բորիս Ելցինին և Վլադիմիր Պուտինին, պարզել են սոցիոլոգները։
Ռուսաստանցիների սիրելի պատմական առաջնորդներ թոփ-եռյակը զբաղեցնում են համապատասխանաբար Պուտինը, Բրեժնևը և Ստալինը։
Եթե 2016թ. մարտին Ստալինի նկատմամբ «հիացմունքը», «հարգանքը» և «համակրանքը» կազմել էին 37%, ապա 2017թ. հունվարին այդ թիվը հասել է մինչև 46%-ի։
Ստալինի նկատմամբ հավանությունը հասել է վերջին 16 տարում առավելագույնին, այս մասին են վկայում «Լևադա-կենտրոնի» սոցիոլոգների տվյալները։
Կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինի խոսքով՝ որքան դժվար է իրավիճակը երկրում, այնքան ավելի շատ դրական էմոցիաներ է առաջացնում Ստալինը ռուսաստանցիների շրջանում։
Ստալինի նկատմամբ դրական զգացմունքները կապված են այն բանի հետ, որ նա քաղաքացիների մտքում ասոցացվում է «երկրում կարգուկանոնի» հետ։