Ավստրիացի քաղաքական գործիչն ահազանգել է թուրք իմամների կողմից լրտեսության դեպքերի մասին
Ավստրիայի ընդդիմության մեջ գտնվող Կանաչների կուսակցության անդամ Պետեր Պիլցը հայտարարել է, որ երկրում գտնվող թուրք իմամները լրտեսական գործունեություն են ծավալում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:
Պիլցի համոզմամբ` Եվրոպայի թուրքական իսլամական միությունը (ATİB) , համագործակցելով Վիեննայում Թուրքիայի դեսպանատան հետ, գաղտնի գործունեություն է իրականացնում Ավստրիայի տասնյակ մզկիթներում: Մասնավորապես, միությունը տվյալներ է հավաքում գյուլենականների, ինչպես նաև Ավստրիայում բնակվող քրդերի, ընդդիմադիր գործիչների ու լրագրողների վերաբերյալ:
Ընդդիմադիր գործիչն անընդունելի է համարել այն, որ կառույցը, ֆինանսավորվելով ուրիշ երկրի կառավարությունից, նման գործունեություն ծավալի Ավստրիայում:
Եվրոպայի թուրքական իսլամական միությունը և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել են մեղադրանքները` հորդորելով ավելի չլարել թուրք-ավստրիական հարաբերությունները:
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ խնդիրը կառնի ուսումնասիրման: