Պայթյուն Գեղարքունիքի մարզում. կա տուժած
Փետրվարի 15-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 20-րդ փողոցի թիվ 25 տանը տեղի է ունեցել պայթյուն, տան (190 քմ) ընդհանուր պատերին և առաստաղին առաջացել են տարբեր չափերի ճաքեր:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1956 թ. ծնված Ա. Շ.-ը այրվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: