ՕՄՕՆ-ը սատարելու է «Ծառուկյան» դաշինքին
«Սույն թվականի փետրվարի 14-ին Երեւանի Մոսկովյան 5 հասցեում տեղի ունեցավ ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհրդի ընդլայնված նիստը, որի օրակարգում սույն թվականի ապրիլին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու հարցն էր:
Մենք որպես այս երկրի պաշտպաններ եւ ազգի նվիրյալներ՝ չենք կարող անմասն մնալ այս վճռորոշ համապետական իրադարձությունից, քանի որ ընտրությունների ազատ եւ արդար անցկացման ելքով է պայմանավորված Հայաստանի ապագան, նրա զբաղեցրած տեղն ու դիրքը առաջադեմ երկրների շարքում:
Ուսումնասիրելով քաղաքական դաշտը ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ դաշինքներին՝ ՕՄՕՆ-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդը տևական քննարկումից հետո եկավ հետեւյալ եզրակացության. միակ ուժը, որը կարող է եւ ունի միջազգային ճանաչում հզոր պետությունների կողմից, եւ ի զորու է Հայաստանը հանել սոցիալական ծանր վիճակից և ունի մեծ պոտենցիալ՝ դա Ծառուկյան դաշինքն է:
ՕՄՕՆ-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդը ելնելով վերոգրյալից՝ միաձայն որոշեց սատար կանգնել եւ միանալ Ծառուկյան դաշինքին, միեւնույն ժամանակ մի քանի ընտրատարածքներում ներկայացնելով ՕՄՕՆ-ական թեկնածուներ»:
ՕՄՕՆ-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդ