ՆԱՏՕ-ն ավելացրել է պաշտպանության ծախսերը
ՆԱՏՕ-ի երկրներն ավելացրել են 2016թ. պաշտպանական ծախսերը 10 մլրդ դոլարով։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մինչ Բրյուսելում նախարարական հանդիպումն սկսվելը, հայտնում է korrespondent.net-ը։
«Պաշտպանական ծախսերը ավելացել են 3.8%-ով Կանադայի և եվրոպական դաշնակիցների շրջանում։ Դա մոտավորապես 10 մլրդ դոլար է, ու դա ավելի շատ է, քան մենք հաշվարկում էինք»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա նշել է, որ դա կարևոր քայլ է պաշտպանության ամրապնդման համար, սակայն ընդգծել է, որ առջևում երկար ճանապարհ կա, որպեսզի բոլոր երկրները կարողանան հասցնեն պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի մակարդակին։
Ստոլտենբերգը նշել է, որ 2% ցուցանիշին դեռևս հասել է ՆԱՏՕ-ի 5 երկիր, իսկ Ռումինիան և Բալթյան երկրները մոտեցել են դրան։
Սպասվում է, որ Բրյուսելում հանդիպմանը պաշտպանության նախարարները կքննարկեն բյուջետային բեռի բաշխումը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության և հավաքական անվտանգության վրա։
Նախարարները նաև կքննարկեն Դաշինքի դերը մարտահրավերներին արձագանքման հարցում, որոնք գալիս են ՆԱՏՕ-ի հարավային սահմաններից, Հյուսիսային Աֆրիկայի երկրներից, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներից։