«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գլխավորելու է «Ելք» դաշինքի ցուցակը: Այսօր դաշինքը քվեարկություն կազմակերպեց, որի շրջանակներում դաշինքի անդամներից յուրաքանչյուրը, բացի իրենց ներկայացրած ուժից՝ կարող էր ընտրել մյուս երկու ուժերի ներկայացուցիչներին:
Արդյունքում՝ «Լուսավոր Հայաստանը» ընտրեց Արամ Սարգսյանին, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանին, «Քաղաքացիկան պայմանագիրը»՝ Էդմոն Մարուքյանին: Դաշինքի առաջին երեք համարներն են՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան: