«Այս պարագայում մեր նպատակն է թույլ չտալ, որ նման սադրանքները հասնեն իրենց նպատակին». Վիգեն Սարգսյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները իրավիճակն ապակայունացնելու փորձ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այս պարագայում մեր նպատակն է թույլ չտալ, որ նման սադրանքները հասնեն իրենց նպատակին»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը շարունակում են ամբողջությամբ վերահսկել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: