ԱՄՆ-ում սկսվել են օտարերկրացիների զանգվածային ձերբակալությունները
ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունը (ICE) կալանավորել է ավելի քան 680 մարդու, որոնց 75%-ը օտարերկրացի է, ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլիի հայտարարության մեջ։
«ICE-ի աշխատակիցները Լոս Անջելեսի, Չիկագոյի, Սան Անտոնիոյի և Նյու Յորքի շրջաններում կալանավորել են ավելի քան 680 մարդու, որոնք վտանգ են ներկայացրել հասարակական անվտանգության, սահմանների անվտանգության և մեր երկրի միգրացիոն համակարգի համար ընդհանուր առմամբ։ Կալանավորվածների 75%-ը օտարերկրացի հանցագործ է»,- ասվում է Քելիի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ ձերբակալությունները անցկացվել են անցած շաբաթ ողջ երկրում իրավապահների կողմից մի շարք գործողությունների ընթացքում։