Սեյրան Օհանյանը՝ մարտի 1-ի մասին

Ինչպես հայտնի է, այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստորագրեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համագործակցության հուշագիր:

Լրագրողները՝ պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանից հետաքրքրվեցին՝ եթե գաք իշխանության, Ձեր օրակարգում կլինի՞ 2008 թվականի մարտի 1-ի բացահայտումը: Ի պատասխան՝ Ս. Օհանյանն ասաց, որ իրենք գործելու են օրենքի շրջանակում, և եթե կան թերություններ, որոնք բացահայտված չեն, իրենք անպայման ներուժը կօգտագործեն, որպեսզի այդ ամենը բացահայտվի. «Ոչ միայն Մարտի 1-ը, ինչո՞ւ ենք մենք այդպես մեր շեշտը դնում Մարտի 1-ի վրա: Եթե գործեր կան, որոնք չբացահայտված են և օրինապահ մարմինները զբաղվում են, մենք պետք է հասցնենք մինչև վերջ»:

Տեսանյութեր

Լրահոս