Բաժիններ՝

Մարսիալի հաջորդ գոլը «Մանչեսթեր Յունայթեդից» կխլի 10 մլն եվրո

«Մոնակոն» իր նախկին ֆուտբոլիստի հաջորդ գոլի դեպքում կարող է հաճելի բոնուս ստանալ:

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆրանսիացի կիսապաշտպան Անտոնի Մարսիալը կարող է իր նախկին ակումբին բերել հաճելի բոնուս՝ 10 մլն եվրոյի չափով: Դրա համար նա պետք է խփի ևս մեկ գոլ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Բանը նրանում է, որ 2015թ. ամռանը Մարսիալի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելիս, «Մոնակոն» պայմանագրում նախատեսել է մի կետ, որը համաձայն՝ ակումբին նախատեսվում են բոնուսներ.
– 10 մլն եվրո «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփած 25 գոլի դեպքում
– 10 մլն եվրո՝ Ֆրանսիայի հավաքականում 25 խաղ անցկացնելու դեպքում
– 10 մլն եվրո՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում լինելու դեպքում:

Կետերից մեկի կատարմանը «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն շատ մոտ է. «Ուոտֆորդի» հետ կայացած նախորդ խաղում Մարսիալի խփած գոլը 2-րդն էր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս