Բաժիններ՝

Վերաքննիչ դատարանը վերացրել է կալանքը. «ՀԽ» աջակիցն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից

Այսօր՝ 2017 թ. փետրվարի 13-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհաննես Ղազարյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքը, բեկանել է Հովհ. Ղազարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թ. հունվարի 23-ի որոշումը: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Վերաքննիչ դատարանը որոշել է «վերացնել Հովհ. Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, և նրան կալանքից ազատել դատական նիստի դահլիճում»: Հիշեցնենք՝ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը [….] իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս