Բաժիններ՝

Փոլ Իգնատիուս-Իգնատոսյան. ԱՄՆ ռազմածովային ուժերի հայ նախարարի անունը կրում են ամերիկյան ականակիրները

Փոլ Ռոբերտ Իգնատիուս (Իգնատոսյան). ծագումով հայ ամերիկացի ամենահայտնի քաղաքական ու ռազմական գործիչը, 96-ամյա հայ, որը իր ողջ կյանքը նվիրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին։

Ծնվել է Գլենդեյլում, հայկական ընտանիքում։ Ապագա զինվորականի ծնողները՝ Հովսեփ Իգնատոսյանն ու Էլիզա Ժամկոչյանը, ծնունդով Արևմտյան Հայաստանից էին։
«Իմ մորական պապն Ավետիս-Մաթևոս Ժամկոչյանն էր, նա եղել է հայկական հարուստ ընտանիքից ու գրել է հիանալի պոեմներ, որոնցում խոսել է ազատության մասին, ինչը աննկատ չի մնացել թուրքական իշխանությունների կողմից։ Մինչ 1892թ. Համիդյան ջարդերը իմ պապի ընտանիքը նրան ուղարկում է Մանչեստեր, որտեղ նրանք ունեին բամբակի արտադրություն»,- իր ընտանիքի պատմությունը պատմել է Փոլ Իգնատիուսը 2012թ. հայ համայնքի հետ Վաշինգտոնի սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիպմանը։
Արդեն 1900-ականներին Մանչեստերից Փոլի ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա։ Երիտասարդ Իգնատոսյանի մանկությունն ու պատանեկությունը անցել է հայտնի հայերի՝ իրավաբան Արամ Սարոյանի՝ գրող Վիլյամ Սարոյանի հորեղբոր ու Ռուբեն Մամուլյանի շրջապատում, որի հետ մտերիմ են եղել ապագա ռազմածովային ուժերի նախարարի ծնողները։

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի և Հարվարդի բիզնեսի դպրոցի շրջանավարտի կարիերան ընդգրկել է 20-րդ դարի ԱՄՆ-ի ամենակարևոր շրջանները։

Լինելով երիտասարդ լեյտենանտ՝ 1944թ. Իգնատիուսը 7-րդ ծովային ռազմավարական նավատորմի կազմում մասնակցել է Ֆիլիպինյան դեսպանտային լայնամասշտաբ գործողությանը՝ ճապոնացիների դեմ պայքարելով մինչև 1945թ. կապիտուլյացիան, իսկ Կորեալան պատերազմի տարիներին զբաղվել է թերակղզու ծովային բլոկադայի ռազմավարության մշակմամբ։

1961թ. Ջոն Քենեդու նախագահությունից հետո զբաղեցրել է ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։

Մի քանի տարի անց՝ Լինդոն Ջոնսի նախագահության ժամանակ դարձել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի քարտուղար (նախարար) և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1969թ.։
Հենց Իգնատիուսի ժամանակ ԱՄՆ Ռազմածովային ուժերը գրանցեցին նորագույն ականակիրների մշակման նոր մակարդակ, իսկ 2013թ. էսկադրային Առլի Բերք դասի DDG-117 ականակիրները իրենց անվանումն ստացան ի պատիվ Փոլ Իգնատուսի (USS Paul Ignatius DDG-117)։

Չնայած տարիքին՝ նա Իգնատիուստ հաճախ է ելույթ ունենում ԱՄՆ-ի տարբեր հայկական հարթակներում իր որդու՝ Դևիդ Իգնատիուսի հետ, որը The Washington Times-ի հայտնի լրագրող է ու տեսաբան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս