Արսեն Վենգերը չի հոգնել և չի պատրաստվում լքել իր աշխատանքը
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց՝ ինքը հոգնել է և արդեն պետք է հրաժարվի իր աշխատանքից:
Վենգերը նշել է, որ միակ բանը, որից հոգնել է, առավոտյան վաղ արթնանալն է:
«Ես պատասխանատու մարդ եմ և հարգում եմ այս երկիրը, որտեղ աշխատում եմ ավելի քան 20 տարի:
Ես պետք է աշխատեմ և իրականացնեմ իմ հիմնական նպատակը՝ ուրախություն պարգևեմ մարդկանց»,- նշել է Վենգերը:
Նշենք նաև, որ խոսակցությունների առիթ են դարձել Յան Ռայթի խոսքերը, ով նշել էր, որ Վենգերն իրեն ասել է, թե հոգնել է ակումբում աշխատելուց և հանգստի կարիք ունի:
Վենգերը նշել է, որ Ռայթն ամեն ինչ ճիշտ չի հասկացել և անիմաստ աղմուկ է բարձրացրել:
Սիրարփի Աղաբաբյան