«Գազպրոմը» մտադիր է Nord Stream 2-ի կապիտալն ավելացնել 1.4 մլրդ եվրոյով
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է Nord Stream 2-ի կապիտալիզացիան ավելացնել 1.425 մլրդ եվրոյով, հայտնում է RNS-ը՝ վկայակոչելով «Գազպրոմի» հայտարարությանը։
Ընկերությունում ընդգծել են, որ «Գազպրոմի» մասնաբաժինը Nord Stream 2-ի կանոնադրական կապիտալում կպահպանվի 100%-ի չափով։
Եվրամիության 8 երկիր դեմ է հանդես եկել ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը: Նամակի տակ, որն ուղարկվել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, իրենց ստորագրություններն են դրել Հունգարիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Չեխիայի, Էստոնիայի վարչապետերն ու Լիտվայի նախագահը։
Ծրագրվում է, որ ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի հզորությունը կազմելու է տարեկան 55 միլիարդ խմ, ինչը թույլ կտա կրկնակի ավելացնել գազամատակարարումները դեպի Գերմանիա:
Nord Stream 2 AG-ն 100 տոկոսով պատկանում է Gazprom Gerosgaz Holdings B.V.-ին՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության դուստր ընկերությանը, որը գրանցված է Նիդեռլանդներում։